Մաճկալաշեն: Գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 24 կմ հարավ-արևմուտք՝ Ամարաս գետի ափին՝ 600 մ բարձրության վրա: Տարածքը՝ 943 հա: Բնակչությունը՝ 552 (2003): Զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ: Մաճկալաշենի շրջակայքում պահպանվել են Ամարաս գյուղաքաղաքի ավերակները (II դ.): Մաճկալաշենից 3 կմ հարավ գտնվում են Ամարասի վանքը (IV դ.), Ղազարի խաչքարը (IX դ.):

 1991-ին Մաճկալաշենում ստեղծվել է կամավորական ջոկատ, որը 1992-ին ներառվել է Մաճկալաշենի մոտոհրաձգային գումարտակի մեջ և մասնակցել ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին (տես նաև Մաճկալաշենի ինքնապաշտպանություն 1992): Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ Մաճկալաշենից հրամանատարներ են եղել Ա. Ավետիսյանը, Ա. Մելքումյանը, Ն. Հարությունյանը, Կ. Ավետիսյանը, Վ. Ծատրյանը, Գ. Կարապետյանը, Լ. Ավանեսյանը, Կ. Խաչատրյանը: Գյուղից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Գ. Կարապետյանը, հետմահու՝ Կ. Ավետիսյանը, Ա. Մելքումյանը, Ն. Հարությունյանը, 2-րդ աստիճանի շքանշանով՝ Լ. Ավանեսյանը, հետմահու՝ Ա. Ավետիսյանը, Ա. Ծատրյանը: Գյուղից զոհվել է 27 ազատամարտիկ:

Կ. Խաչատրյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am