Աբլղարիբ Արծրունի: (ծննդյան թվականը անհայտմահացել է 1080):Եղել է պետական գործիչ: Նա Իշխան Հասանի որդին էր և Խուլ Խաչիկի թոռը։ Ապլղարիբ Արծրունին սերում էր Արծրունիների տոհմից, որի իշխանության տակ էր գտնվում Վասպուրականի թագավորությունը։ Սակայն 11-րդ դարում, չդիմանալով սելջուկ-թուրքերի արշավանքներին, թագավորության վերջին արքան` Սենեքերիմ Արծրունին հանձնեց իր տիրույթները Բյուզանդիային փոխարենը ստանալով մանր տարածքներ Փոքր Ասիայում։ 1021-ին Սենեքերիմ-Հովհաննեսի հետ Վասպուրականից գաղթել է Սեբաստիա, ապա տեղափոխվել Կ. Պոլիս։ Բյուզանդական արքունիքում վստահություն ձեռք բերելով՝ 1050-ական թթ. նշանակվել է Կիլիկիայի հայաշատ շրջանների կառավարիչ։ Դստերը կնության է տվել Հեթումյանների նախահայր իշխան Օշինին և նրան նվիրել (1073) Լամբրոնը՝ որպես ժառանգական կալվածք։ Խնամիական կապեր է հաստատել նաև Կապադովկիա աքսորված Գագին Բ հետ։ Աբլղարիբ Արծրունի հովանավորել է Կիլիկիայի հայերին, ըստ էության, նախադրյալներ ստեղծել այնտեղ հայկական պետության հիմնադրման համար։ Մանազկերտի ճակատամարտի հետևանքով Աբլղարիբ Արծրունին անկախանում է։ Սակայն նրա պետությունը կարճ կյանք է ունենում. 1081-82 թթ. նրա պետությունը նվաճվում է սելջուկ-թուրքերի կողմից։ Աբլղարիբ Արծրունին թաղվել է Պապեռոնում։

 

Գրականության ցանկ

Ալիշան Ղ, Սիսուան, Վնետիկ., 1885։

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am