Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Աբաս Բագրատունի: (Ծնվ. թվականը անհայտ-մահացել է 1029)

 Աբաս Բագրատունի: (ծննդյան թվականը անհայտ-մահացել է 1029): Կարսի (Վանանդի) թագավոր 984-ից։ Հայոց թագավոր Աբաս Բագրատունու թոռը։ Հաջորդել է հորը՝ Մուշեղ Ա-ին։ Բարեկարգել է Կարսի թագավորության տնտեսական վիճակը, ստեղծել մշտական բանակ, ռազմաքաղաքական սերտ հարաբերություններ հաստատել Բագրատունյաց գահակալող ճյուղերի հետ։ Մասնակցել է Ատրպատականի ամիրայության դեմ համատեղ պայքարին և 998-ի Ծումբի ճակատամարտին։ Ստեփանոս Տարոնեցին Աբաս Բագրատունուն բնութագրել է իբրև «փառահեղ մարդ՝ լի հանճարով և իմաստությամբ»։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am