Աբաս Բագրատունի: (ծննդյան և մահվան թվականները անհայտ): Եղել է հայոց սպարապետ 862-892-ին։ Եղել է Աշոտ Ա-ի կրտսեր եղբայրը, Սմբատ Ա-ի հորեղբայրը։ Հզորացնելով արքունի բանակը (40 հազար զիվոր)՝ պայքարել է արաբ ամիրայությունների դեմ։ 890-ին ըմբոստացել է Սմբատ Ա-ի դեմ, հաջողության չհասնելով՝ հաշտվել և շարունակել է վարել սպարապետությունը։ Վերակառուցել է Կարս բերդաքաղաքի ամրությունները, հիմնել ապարանք։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am