Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայ պատմագրությունը զարգացած ավատատիրության շրջանում

  Հայ պատմագրությունը զարգացած ավատատիրության շրջանում: Այս շրջանում ակներև հաջողությունների հասավ գիտությունը, մասնավորապես՝ պատմագրությունը: Հայ պատմիչները հենվում էին հայ դասական պատմագրության, հատկապես Մովսես ԽորենացիՄովսես Խորենացու մշակած սկզբունքների և ստեղծագործական եղանակների վրա: Քաղաքական իրողությունները՝ Բագրատունյաց կենտրոնական թագավորության և տեղական իշխանությունների ու թագավորությունների համատեղ գոյությունը, պատճառ դարձան պատմագիտության զարգացման մեջ երկու գլխավոր ուղղությունների հանդես գալու համար: Առաջինը պաշտպանում էր երկրի միասնության գաղափարը և ձգտում էր միաբանություն հաստատել իշխանների ու թագավորների միջև: Երկրորդ ուղղությունը ներկայացնող պատմիչները փորձում էին հիմնավորել ու արդարացնել ավատատիրական անջատողականությունը և տեղական թագավորությունների հանդես գալը: Հայ պատմագրության մեջ առանձնացավ նաև երրորդ ուղղությունը, որն իր առջև նպատակ էր դրել ստեղծել «տիեզերական», այսինքն՝ համընդհանուր պատմություն, որ ամփոփ պատկերացում կտար մարդկության ծագման ու զարգացման ընթացքի մասին:

 Առաջին ուղղության ներկայացուցիչները ամրապնդում են «Հայոց պատմությունների» ավանդույթը, ընդ որում պահպանվում է նախորդ դարաշրջանում ձևավորված սկզբունքը, պատմիչն իր երկր սկսում է այն ժամանակահատվածից, որտեղ ավարտվել է ավելի վաղ գրված պատմությունը: Հովհաննես Դրասխանակերտցին այս ուղղության պատմիչների շարքում առաջինն է: Նա հիանալի կրթություն է ստացել, եղել է Հայոց կաթողիկոս և այդ պաշտոնը վարել ավելի քան քառորդ դար, ձեռքի տակ ունեցել է հարուստ ու հավաստի նյութեր: Առանձնապես արժեքավոր է նրա «Հայոց պատմության» եզրափակիչ մասը, որտեղ նա հանդես է եկել որպես իրադարձությունների ականատես ու մասնակից (IX դ. կեսեր-X դարի առաջին քառորդ):

 Հայաստանի XI դարի պատմությանն է նվիրել իր աշխատությունը Արիստակես Լաստիվերցին, իսկ Կիրակոս Գանձակեցին շարադրել է երկրի պատմությունր՝ հայոց դարձից մինչև իր օրերը՝ XIII գարի 60-ական թվականներր:

 Թովմա Արծրունու «Արծրունյաց տան պատմությունը» աշխատությունը տոհմական պատմություն է՝ Վասպուրականին վերաբերող փաստերով ու մանրամասնություններով հարուստ: X դարի սկզբի անցքերի նկարագրությամբ ավարտվող երկը հետագայում շարունակել է Անանուն Արծրունի պատմիչը:

 Ստեփանոս Օրբելյանի «Սիսական նահանգի պատմություն» երկը ևս տեղական թագավորության պատմություն է, բայց նրա նշանակությունը դուրս է գալիս Սյունիքի շրջանակներից: Հայրենի նահանգի պատմությունր հեղինակը շարադրել է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մերձավոր արևելյան տարածաշրջանի եղելությունների անդրադարձումով, ուստի արժեքավոր աղբյուր է նաև հարևան երկրների պատմության տեսանկյունից:
 Հայ պատմագրության մեջ պատմական իրականության ընդգրկման շրջանակների ընդարձակման վկայություն էր «Տիեզերական պատմությունների» ավանդույթի ձևավորումը:

 Այս երկերի առանցքը, անշուշտ, հայրենի երկրի պատմությունն էր, բայց տարածաշրջանի և այն ժամանակ հայտնի ու բնակեցված աշխարհի իրադարձությունների ընդհանուր համայնապատկերի արտացոլումով: Տիեզերական պատմությունների շարքը սկսվում է XI դարի սկզբին գրի առնված աշխատությամբ, որի հեղինակն է Ստեփանոս Տարոնեցի Ասողիկը: Ընդհանուր պատմության շարադրման երկրորդ փորձր XIII դարում ձեռնարկել է Վարդան Արևելցին:

 Հանդես են գալիս նաև նոր բնույթի երկեր՝ ժամանակագրություններ: Այս տիպի պատմական երկերը մեծ ժամանակաշրջան են ընդգրկում, բայց ստուգապատում և հանգամանալից են դառնում հիմնականում այն հատվածներր, որոնք վերաբերում էին հեղինակի ապրած ժամանակաշրջանի դեպքերին և իրադարձություններին: Ուշագրավ է ժամանակագիրների աշխարհագրական լայն ընդգրկումը՝ շրջակա երկրների իրականաթյանն անդրադառնալը: Հայ ժամանակագիրների շարքում առաջնակարգ տեղ են գրավում Մատթեոս Ուռհայեցին, Սամվել Անեցին, Մխիթար Անեցին, Կիլիկյան Հայաստանի քաղաքական ու դիտական կարևոր դեմքերից Սմբատ Գունդստաբլը:

 XIII և հետագա դարերում սովորական են դաոնում պատմական իրադարձությունների համառոտ նկարագրություններր՝ մանր ժամանակագրությունները, որոնք ըստ էության տարեգրություններ են: Կարևոր սկզբնաղբյուրներ լինելով հանդերձ՝ դրանք վկայում են Հայաստանում պատմագիտական մտքի վերահաս անկման մասին:


 


                                                                                                     Մարգարյան Հ.


 


Տես նաև՝

Հայկական մշակույթը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ փիլիսոփայությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Իրավական ակտերը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ գեղարվեստական գրականությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ ճարտարապետությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ քանդակագործությունը և որմնանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ մանրանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am