Գրականությունը XVII-XVIII դարերում: Այս ժամանակահատվածում հանդես եկան հայ գրականության մի շարք նշանավոր գործիչներ, որոնք ստեղծագործում էին ժամանակի խոշոր մշակութային կենտրոններում՝ Թիֆլիսում և Կ. Պոլսում: Նրանցից Նաղաշ Հովնաթանը տաղանդավոր նկարիչ էր և միաժամանակ երգիչ,երաժիշտ ու բանաստեղծ: Հրավիրվելով վրաց արքունիք որպես պալատական երգիչ ու նկարիչ՝ նա դառնում է բազմաթիվ աշակերտների ուսուցիչ: Նկարչության Հովնաթանյան դպրոցի ավանդույթները հետագայում շարունակում են նրա սերունդները, որոնք բարձրարվեստ գործեր են ստեղծում շուրջ մեկուկես դարյա ժամանակաշրջանում: Նաղաշ Հովնաթանի գրական ժառանգության մեշ աչքի են ընկնում սիրո, խնջույքի, քաղաքային կյանքի թեմաներով դրված բանաստեղծություններր: Հայ և առհասարակ կովկասյան աշուղական գրականության ամենակարկառուն ներկայացուցիչը Սայաթ-Նովան(1717-1795) է, որը սերում էր քաղաքային արհեստավորության միջավայրից: Եղել է վրաց արքունիքի պալատական երգիչ, կյանքի վերջին տարիներն անց է կացրել վանական խցում: Լինելով աշուղական երգարվեստ և հանճարեղ վարպետ՝ նա միաժամանակ մեծ բանաստեղծ էր, որի ստեղծագործությունների հիմնական նյութը կազմում են սիրո երգերր: Կոստանդնուպոլսում էին ստեղծագործում տաղանդավոր բանաստեղծներ Պաղտասար Դպիրր և Պետրոս Ղափանցին:
Մարգարյան Հ.
Տես նաև՝
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am