Արվեստը XVII-XVIII դարերում: XVII դ. կեսերից, թուրք-իրանական պատերազմների ավարտից հետո, համեմատաբար տանելի պայմաններում շինարարական ծավալուն աշխատանքներ կատարվեցին բուն Հայաստանում: Հատկապես տարածում ստացան եռանավ բազիլիկ եկեղեցիները, որոնք նյութական խոշոր միջոցներ և կառուցողական մեծ վարպետություն չէին պահանջում: Վանքերը հիմնովին բարեկարգվեցին և շրջապատվեցին ամուր պարիսպներով: Առևտրի հարաբերական աշխուժացման թելադրանքով կառուցվեցին բազմաթիվ խոշոր կամուրջներ, որոնցից նշանավոր է մինչև օրս գործող Աշտարակի բազմաթռիչ կամուրջը: XVIII դ. սկզբին, ազատագրական պայքարի ծավալման պայմաններում, կարճատև վերելք ապրեց ամրոցաշինությունը: Պաշտպանական նոր համալիրներ կառուցվեցին, ինչպես նաև նորոգման աշխատանքներ կատարվեցին Արցախում և Սյունիքում


 

                                                                                                   Մարգարյան Հ.
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am