Ս. Էջմիածնի 1677թ. գաղտնի խորհրդաժողովը: Հայ ազատագրական շարժման արևմտաեվրոպական դեգերումների հերթական դրվագն աղերսվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոր Գ Ջուղայեցու անվան հետ: Ջուղայեցին ժամանակի ամենակրթված ու եռանդուն հայ եկեղեցականներից էր: Նա հատկապես նշանավոր էր որպես Հայաստանում և Հայկական գաղթավայրերում կաթոլիկ քարոզիչների դեմ հակագործունեություն ծավալած գործիչ: Նախանձախնդիր էր Ամենայն Հայոց կաթողիկոսության դիրքն ու հեղինակությունը բարձրացնելուն: Հայկական գրատպության գործը խթանելու նպատակով նա Եվրոպա Է ուղարկում Ոսկան Երևանցուն, Մատթեոս Վանանդևցուն և ուրիշների, որոնք նաև հանձնարարականներ ունեին այնտեղ նպաստավոր կարծիք ստեղծելու Հայաստանի ազատագրության հարցի շուրջը և միաժամանակ հող նախապատրաստելու հայ-արևմտաեվրոպական քաղաքական ու դավանաբանական բանակցությունների համար: Այդ դիտավորությամբ Ջուղայեցին նամակագրական կապ Է հաստատում Ալեքսանդր VII պապի, Ավստրիայի կայսր Լեոպոլդ 1-ի և այլոց հետ: Դեռևս 1662 թ. կաթողիկոսը Վենետիկ և Հռոմ Է ուղարկում Առաքել Բոկոտն (Բոպիկ) վարդապետին, որը բանակցություններ Է վարում պապական շրջանակների հետ:
Ս. Էթմիածնում Հայաստանի ազատագրության ամբողջ հույսը արդեն դնում Էին Հաբսբուրգների տան վրա: Կրետեի անհաթող պատերազմից հետո հակաթուրքական պայքարի ղեկն իր ձեռքն Էր վերցրել Ավստրիան, որը դաշնակցած Ռեշ-Պոսպո- լիտայի, Վենետիկի, Ռուսաստանի և գերմանական մի քանի իշխանությունների հետ, դիմագրավում Էր Եվրոպայի կենտրոնում հայտնված թուրքական զորաբանակներին: Լեոպոլդ 1-ին ուղարկված խնդրագրում կաթողիկոսը հավաստիացնում Էր, թե հայերն իրենց ազատագրական հույսերը միշտ Էլ կապել են Հաբսբուրգների տան հետ: Միաժամանակ կաթողիկոսը վստահեցնում Էր, թե հայկական կողմը պատրաստ Է դավանաբանական ինչ-ինչ զիջումներ կատարել կաթոլիկ եկեղեցուն: Հասկանալի է, որ այդ հավաստիացումները դիվանագիտական քայլեր էին և չէին արտահայտում իրերի բնական րնթացքը:
Ահա այսպիսի պայմաններում 1677 թ. Ս. էջմիածնում Հակոբ Գ-ն հրավիրում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին ինչպես Արցախի և Սյունիքի մելիքների ներկայացուցիչները, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականներ, մեծատուններ՝ թվով 12 մարդ: Քննարկման ներկայացված հիմնական հարցերը Հայաստանի ազատագրության, հայ և կաթոլիկ եկեղեցիների փոխհարաբերություններն էին: Ժողովը որոչում է օգնության խնդրանքով դիմել Հռոմի պապին և հնազանդություն հայտնելով՝ նրա միջնորդությամբ բանակցություններ վարել Արևմուտքի հզոր տերությունների հետ:
Նորությունն այն էր, որ հատուկ քննարկվում է նաև Վրաստանի հետ համագործակցության հարցը: Այդ նպատակով ժողովի կողմից ընտրված պատվիրակությունը, որ գլխավորում էր Հայոց կաթողիկոսը, 1677 թ. հունիսին անցնում է Վրաստան և բանակցություններ վարում Քարթլիի թագավոր Գևորգի XI-ի հետ: Այստեղ մշակվում է հայ-վրացական համատեղ պայքարի ծրագիր, որի համաձայն հայերր պետք է դիմեին Արևմուտքի, իսկ վրացիները՝ Ռուսաստանի օգնությանը: Նշելի է, որ Հակոբ Գ-ն, չնայած այդ պայմանավորվածությանը, հատուկ ուղերձ է հղել Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչին և հայ ազատագրական շարժման պատմության մեջ առաջին անդամ օգնություն ակնկալել Ռուսաստանից: 1678 թ. դեկտեմբերին հայկական պատվիրակությունը ժամանում է Կ. Պոլիս, ուր կաթողիկոսը հանդիպումներ է ունենում արևմտահայ նշանավոր հասարակական գործիչների, Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիազար Այնթափցու և այլոց հետ: Վատիկանի հետ ապագա բանակցությունները նախապատրաստելու համար կաթողիկոսը պատվիրակության անդամներից մեկին՝ Առաքել Բոկոտն վարդապետին, 1679 թ. ուղարկում է Հռոմ, իսկ ինքը, հայ նշանավոր մտավորական Երեմիա Քյոմուրճյանի խորհրդով թղթակցում է Ռեչ-Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ: Վերջինս, որ Եվրոպայի հեղինակավոր միապետներից էր, հայկական որոշ շրջանակներում դիտվում էր որպես Հայաստանի ազատագրումը սատարող ամենահավանական եվրոպական քաղաքական գործիչներից մեկը: Հետաքրքիր է, որ ինքը՝ Սորեսկին, կաթողիկոսին ուղղած պատասխան նամակում որոշակի օգնություն էր խոստանում՝ վերականգնելու Հայաստանի քաղաքական անկախությունը: Բայg պատվիրակության գործունեությունն անսպասելիորեն ընդհատվեց, որովհետև 1680 թ. օգոստոսի 1-ին Հակոբ Դ-ն հանկարծամահ եղավ; Պատվիրակության մյուս անդամները ստիպված էին վերադառնալ Հայաստան: Հայ արևմտաեվրոպական բանակցություններն առժամանակ հետաձգվեցին:
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 201-203
Տե´ս նաև`
Ա. Սիմոնյան, Հայոց պատմություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.
Հովհաննիսյան Պ.